ԱՄՆ ընտրություններից հետո Մասկը շուրջ 30 միլիարդ դոլար է կորցրել

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից հետո ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը նվազել է ավելի քան 60 միլիարդ դոլարով, հայտնում է Financial Times-ը։ Մասկը շուրջ 446 միլիոն դոլար էր ծախսել Հանրապետական կուսակցությանը աջակցելու համար՝ հույս ունենալով օգնել նրան պահպանել վերահսկողությունը Կոնգրեսում։ Գումարի զգալի մասն ուղղվել էր Տեխասում նախընտրական քարոզարշավներին, որտեղ հանրապետականները ծանր պարտություն են կրել։ Քաղաքական փոփոխությունների ֆոնին Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են 5,7 տոկոսով, իսկ SpaceX-ի գնահատված արժեքը, ըստ հաղորդումների, նվազել է 7,6 տոկոսով։ Այս հանգամանքները ևս անդրադարձել են գործարարի կարողության վրա։ Բացի այդ, Կոնգրեսում վերահսկողությունը դեմոկրատներին անցնելու հետևանքով կարող են խստացվել Tesla-ի և SpaceX-ի հնարավոր միավորման նկատմամբ ստուգումները՝ մինչև 2029 թվականին Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17623

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով