Հյուսիսային Կորեան փորձարկել է ՀՕՊ նորագույն համալիրը

Հյուսիսային Կորեայում նոյեմբերի 4-ին անցկացվել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիրի փորձարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ «ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը նոյեմբերի 4-ին անցկացրել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիրի փորձնական արձակում՝ դրա նախագծատեխնիկական բնութագրերը հաստատելու նպատակով»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Նշվում է, որ արձակման ընթացքում հաստատվել են «նոր նյութերի տեխնիկական բնութագրերն ու հուսալիությունը», ինչպես նաև «հակաօդային պաշտպանության համալիրի՝ թիրախները ճանաչելու և նույնականացնելու կարողությունները»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17572

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով