Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն

Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հայտնի են․ Երեմյան կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ), «Ստանդարտ Դիալոգ» և «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիաների կողմից իրականացված անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հրապարակվել են։ Ստուգելով Երեմյան կաթնամթերքի բոլոր պահուստային նմուշները՝ անկախ փորձաքննությունները փաստում են՝ Երեմյան կաթնամթերքում որևէ շեղում կամ խախտում առկա չէ։ Այն ամբողջովին անվտանգ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17575

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով