Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր Սպիտակ տանը հանդիպում կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կկայանա Աբու Դաբիում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկից մի քանի օր առաջ։ Հանդիպմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ինչպես նաև Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան։ Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հաստատել է Վաշինգտոն մեկնելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ այնտեղ նախատեսված են կարևոր հանդիպումներ։ Բանակցությունների օրակարգի մանրամասները դեռ չեն հրապարակվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով