Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նախարարները նաև քննարկել են խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված դիվանագիտական գործընթացը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության շուրջ լարվածության սրման ֆոնին։ Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղիներից մեկն է, որը մեծ ծավալի նավթ և գազ է արտահանում Պարսից ծոցի երկրներից դեպի միջազգային շուկաներ։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված պատերազմին ի պատասխան՝ Իրանն արգելափակել է նավագնացությունը նեղուցով։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։ Հունիսի 18-ին Վաշինգտոնն ու Թեհրանը Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, սակայն դրա իրականացումը կասեցվեց՝ անվտանգության միջոցառումների շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։



