«Արմավիր» ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։ Հայտնաբերված անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել փաթեթ, որում եղել են 3 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17683

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով