Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Ֆրանսիայի արևելքում դպրոցական ավտոբուսի վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ, առնվազն 16 վիրավոր. նրանցից 3-ի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ մոտ 7։30-ին, Լիոնից հյուսիս-արևելք գտնվող Լեն քաղաքում, որը Շվեյցարիայի հետ սահմանից մոտ 55 կմ հեռավորության վրա է։ Նշվում է, որ զոհերից մեկն անչափահաս էր, մյուսը՝ երիտասարդ։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, ավտոբուսում եղել է 40 մարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ վթարի մասնակիցները աշակերտներ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Ծանր վնասվածքներ ստացած տուժածներին մասնագիտացված հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է ներգրավվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով