Երկաթուղին հույժ կարևոր է Հայաստանի համար. հնարավոր է՝ ատոմակայանը զոհաբերվի Ռուսաստանին

Հայաստանում նախկին երեք նախագահների քաղաքական ուժերն ու նրանց երբեմնի հակառակորդները միավորվում են նոր Սահմանադրության դեմ։ 1997 թվականի խաղաղության չավարտված բանավեճը վերադառնում է նոր պայմաններում, իսկ 2015 թվականի վիճահարույց հանրաքվեի հեղինակներն ու քննադատներն այսօր նույն քաղաքական ճամբարում են։ Միաժամանակ Վաշինգտոնում փոխվում է ուժերի հարաբերակցությունը, Հայաստանը փորձում է առաջ շարժվել դեպի Եվրամիություն՝ պահպանելով տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, իսկ Ադրբեջանի հետ խաղաղությունը շարունակում է բախվել նոր նախապայմանների։ Այս զարգացումների կենտրոնում մեկ հիմնարար հարց է՝ Հայաստանն ընդլայնո՞ւմ է սեփական ապագան ինքնուրույն որոշելու հնարավորությունները, թե՞ ներքին հակասություններն ու արտաքին կախվածությունները կրկին սահմանափակում են նրա ընտրությունը։ Այս և մյուս առանցքային հարցերը կքննարկենք քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով