Գերմանիայի ռազմական երկընտրանքը․ կկռվե՞ն գերմանացիները իրենց երկրի համար

Նրանք պետք է դպրոցում լինեին։ Սակայն գերանացի այս աշակերտները որոշել են դասի չգնալ՝ կառավարությանը հստակ ուղերձ հղելու համար․ ո՛չ ռազմական ընդլայնմանը, ո՛չ էլ դրանում իրենց երկրի ներգրավմանը։ Այս երիտասարդ աշակերտներն ու ակտիվիստները միայն Բեռլինում չէ, որ մասնակցում են բողոքի ակցիային։ Սա համազգային գործողությունների օր է։ Մասնակցում են նաև Մյունխենը, Ֆրանկֆուրտը, Շտուտգարտը, Նյուրնբերգը և այլ քաղաքներ։ Գերմանիան պարտավորվել է իր զինված ուժերը՝ Բունդեսվերը, դարձնել Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ սովորական սպառազինությամբ ։ Դրա համար անհրաժեշտ է, որ երիտասարդ գերմանացիները ծառայության անցնեն։ Սակայն նացիստական անցյալով երկրում բանակին աջակցությունը շարունակում է բարդ ու հակասական հարց մնալ։ Կարո՞ղ է Գերմանիան փոխել այս ընկալումը։ Եվ եթե նայենք երկրի սահմաններից դուրս, ի՞նչ կարող է սովորել եվրոպական մյուս երկրներից, որտեղ բանակի նկատմամբ վերաբերմունքն առավել դրական է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով