Louis Vuitton-ի նոր ժամացույցը՝ պողպատից

«Louis Vuitton-ը Tambour Convergence» հավաքածուն համալրել է նոր՝ «Mirror Steel ժամացույցով, որի գլխավոր առանձնահատկությունը հայելային փայլով և բարձր դիմացկունությամբ պողպատե պատյանն է։ 37 մմ տրամագծով և 8 մմ հաստությամբ ժամացույցը պատրաստված է հատուկ կարծրացված չժանգոտվող պողպատից։ Մոդելն առանձնանում է նաև ժամանակի ցուցադրման յուրօրինակ համակարգով։ Սովորական սլաքների փոխարեն ժամերն ու րոպեները ցուցադրվում են երկու պտտվող սկավառակների միջոցով։ Ժամացույցի ներսում տեղադրված է Louis Vuitton-ի LFT MA01.01 ավտոմատ մեխանիզմը, որն ապահովում է 45 ժամ էներգիայի պաշար։ «Tambour Convergence Mirror Steel»-ը համալրված է մոխրագույն կաշվե գոտիով, արժե 25 200 դոլար և արդեն հասանելի է վաճառքում։ Նոր մոդելով Louis Vuitton-ը հավաքածուում առաջարկում է ավելի գործնական այլընտրանք՝ նախկին ոսկե և պլատինե տարբերակների փոխարեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով