«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Ցեղասպանության թանգարան-Ինստիտուտից: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Վերջում տիկին Տոմոկո Ականեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:



