ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են միջազգային գործերում առկա իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել են երկկողմ շփումների ժամանակացույցը։ Նշվում է, որ զրույցը կրել է կառուցողական և գործնական բնույթ։



