Հայ մարզիկները կմասնակցեն Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի հավաքականը առաջնությանը հայտավորվել է 13 մարզիկով։ Թիմը մայիսի 7-ին մրցավայր կմեկնի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին կուղեկցեն նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում կայացել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե մեդալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով