Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է պահպանել համոզմունքը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի. ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ռուսական պատվիրակության ղեկավար Անդրեյ Բելոուսովը։ «Ռուսաստանը լիարժեք գիտակցում է միջուկային պատերազմի հետևանքները և պահպանում է համոզմունքը, որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- նշել է դեսպանը։ Բելոուսովը հավելել է, որ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությունը կանխելու նպատակով Ռուսաստանը նախաձեռնել է միջուկային պատերազմի կանխարգելման մասին միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով