Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով, հայտնում է լիբանանյան պետական NNA լրատվամիջոցը: Ըստ հաղորդագրության՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են գործել Կաֆրա, Բարաշիտ և Սաֆադ ալ-Բատիխ քաղաքների վրա: Լիբանանյան լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բինտ Ջբեյլի շրջանի Կունին և Բեյթ Յահուն քաղաքները ենթարկվել են հրետանային հրետակոծության՝ միջազգայնորեն արգելված ֆոսֆորային արկերի կիրառմամբ: Այսօր ցերեկը թշնամու ավիացիան Բինտ Ջբեյլի շրջանի Կունին քաղաքի վրա երկու օդային հարձակում է իրականացրել: Թշնամու ավիացիան նաև 3 օդային հարձակում է գործել Տիրի շրջանի Բույութ աս-Սիյադ և Ալ-Մանսուրի քաղաքների վրա: Տիրում NNA-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բինտ Ջբեյլի շրջանի Թեբնին քաղաքին:



