Նորվեգիան ավելի քան 300 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենք մատակարարելու համար

Նորվեգիան Ուկրաինային շուրջ 302 միլիոն դոլար է հատկացնում PURL նախաձեռնության միջոցով, որը նախատեսում է սպառազինության արագ մատակարարումներ ՆԱՏՕ-ի երկրների կողմից վճարումների միջոցով: Ոյս մասին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։ «Նորվեգիան Ուկրաինային մոտավորապես 2,8 միլիարդ նորվեգական կրոն (շուրջ 302 միլիոն դոլար) է տրամադրում PURL մեխանիզմի միջոցով», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ Նորվեգիան PURL-ի միջոցով Ուկրաինային արդեն տրամադրել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,35 միլիարդ դոլար։ PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության միջոցով ՆԱՏՕ-ի երկրների ֆինանսավորմամբ ԱՄՆ պաշարներից անհրաժեշտ սպառազինություն է ձեռք բերվում Ուկրաինայի համար։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է 2025 թ. հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով