Իրաքի վարչապետը Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է գործակցությունն անվտանգության ոլորտում

Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդին և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը քննարկել են գործակցությունն անվտանգության ոլորտում և ամերիկյան զորքերի ներգրավումն Իրաքի զինված ուժերի պատրաստման գործում։ Այս մասին Իրաքի վարչապետը գրել է X հարթակում: Նա նշել է, որ Հեգսեթը շնորհավորել է իրեն նոր կառավարություն կազմելու մանդատ ստանալու առթիվ։ «Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես՝ կապված անվտանգության ոլորտում գործակցության հետ՝ համաձայն Իրաքի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շուրջ շրջանակային համաձայնագրի», – գրել է վարչապետը։ Ազ-Զայդին, որն ապրիլի վերջին դարձել է Իրաքի կառավարության ղեկավարը, ընդգծել է երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները։ «Զանգը հաստատեց երկու երկրների միջև հարաբերությունների յուրահատուկ բնույթը և դրանց վերաակտիվացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը վարժանքների ոլորտում՝ Իրաքի զինված ուժերի կարողությունները բարելավելու և դրանց մարտունակության մակարդակը բարձրացնելու նպատակով», – հավելել է վարչապետը։ Ազ-Զայդին վարչապետ է ընտրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն սպառնաց դադարեցնել Իրաքին տրամադրվող օգնությունը, եթե կառավարության ղեկավար նշանակվի ավելի վաղ առաջադրված թեկնածու Նուրի ալ Մալիքին, որին ԱՄՆ-ն համարում է իրանամետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով