Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ Վարշավայում բացելու պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ

Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։ Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։ Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։ Պայմանավորվել ենք շարունակել քննարկումները Երևանում։ Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել եմ այցելել Հայաստան։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով