Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով