Հայ ժողովուրդը պետք է հիշի, որ 1994 թվականի մայիսին հաղթել է մեր դեմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանին և ստիպել նրան զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրել մեր պայմաններով, որը նշանակում է, որ մենք ունեցել ենք և ունենք ներուժ՝ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ խոսել նաև ուժի հաղթական լեզվով։ Այս մասին 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։ Գնդապետն ընդգծում է՝ մենք ոչ թե պատերազմն ենք պարտվել, այլ մեծ ճակատամարտը, որն, ըստ էության, սկսվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին և ավարտվել 2023-ի սեպտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանն ամբողջությամբ բռնազավթեց և հայաթափեց Արցախը։ Խոսելով շաբաթվա սկզբին Երևանում տեղի ունեցած եվրոպական գագաթնաժողովների մասին՝ ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում էին հավաքվել Խորհրդային Միության դեմ 1941-ին պատերազմ սանձազերծած և 1945-ին ջախջախված նացիստական Գերմանիայի դաշնակից պետությունների ղեկավարները.



