Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է. «Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք չէ պատմել «հիբրիդային պատերազմի», «գուբերնիացիայի» ու այն մասին, թե ռուսները «երազում են մեզ ստրկացնել»՝ այդ ապուշ հեքիաթները։ Բավական է էշ-էշ խոսեք ու ստեք, ստեք, ստեք։ Եթե ինչ-որ մեկը իսկապես հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ապա դա իշխանություններն են, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված, եվրո-ամերիկյան փողերով երկիրը վերածում են ինչ-որ այլանդակ անադեկվատ կրկեսի։ Ասվել է ուղիղ՝ բավական է Ռուսաստանի հետ “մուկն ու կատու” խաղալ։ Թե՞ ձեզ թվում է, որ ռուսները շարունակելու են հանդուրժել փաշինականների այդ իբր «խորամանկ» խաղը, երբ նրանք, օգտվելով ռուսական էժան հացահատիկից, գազից, պարարտանյութերից, զուգահեռ տնտեսական սխեմաներից , աշխատաշուկայից և ԵԱՏՄ շուկայից, միաժամանակ սիրախաղ են անում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ վերածվելով հակառուսական հենակետի՝ հենց նույն ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար, որոնք Հայաստանը դիտարկում են բացառապես որպես տարածք կամ «բուֆերային» գոտի։ (Ի դեպ, սա Մակրոնի ուղիղ մեջբերումն է, որը նրանք, ովքեր պատռում էին իրենց «ֆորպոստ» բառի համար, պարզապես որոշեցին չնկատել։) Եվ այո՛, որքան էլ դուք ձեր թուրքասեր եվրոպացի գործընկերների հետ մարդկանց ստեք Հայաստանի՝ ԵՄ մտնելու հեռանկարների մասին, ամեն ինչ առավել քան պարզ է։ Հայաստանի տնտեսական բարեկեցության դարաշրջանը, որը կառուցված էր ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շուրջ , ներկայիս հակառուսական և պրոթուրքական իշխանությունների քաղաքականության պատճառով կարող է ավարտվել։ Եվ կրկին՝ բավական է

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով