Ռուս դիվանագետները Սյունիքում մասնակցել են Հաղթանակի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Քաջարանում, Մեղրիում և Ագարակում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Իսկ Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր շքերթ: Կապանում մասնակիցները ծաղիկներեն դրել նաև «Բաղաբուրջ» հուշահամալիրում և Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով