Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտում

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Ն.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Պերեվալներ» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել դաշտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5835

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով