Ինչ-որ ես ասում եմ, մի բան էլ ավել է լինելու․ անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն․ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում

Ինչ-որ ես ասում եմ, մի բան էլ ավել է լինելու։ Այս մասին Աբովյանում՝ քայլերթի ժամանակ, ասել է Գագիկ Ծառուկյանը։ «Երբ-որ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, դա պետք է ընդմիշտ փակի դուռը պատերազմի և մեր ժողովուրդը զբաղվի իր գործով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Մի քանի հզոր պետություններ պիտի միասին ստորագրեն, համաձայնություն տան, որ իրենք երաշխավորում են մեր ժողովրդի անվտանգությունը, միայն այդ կերպ կարելի է ունենալ երաշխավորված խաղաղություն»,-ասել է Ծառուկյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5832

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով