«Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։ Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։ «Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն»,- նշեց նա։ «Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5832

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով