Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս, դրա ժամկետները շուտով կհայտարարվեն, ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մոտ ժամանակներս մենք դրանք կհայտարարենք: Այդ այցը նախապատրաստվում է: Կարելի է ասել, որ նախապատրաստությունն արդեն ավարտված է, վերջին շտրիխներն են: Այն տեղի կունենա ամենամոտ ժամանակներս»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք հստակություն է հայտնվել Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցի ժամկետների վերաբերյալ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով