Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում։ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կան ձերբակալվածներ։ «Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է հաղորդագրության մեջ։



