Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների անունները հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան-«Փյունիկ» Օգնեյ Չանչարևիչ-«ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա) Արման Ներսեսյան-«Արարատ Արմենիա» Ալեքսանդր Միշիև-«Ուրարտու» Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան-«Արարատ Արմենիա» Արման Ղազարյան-«Ուրարտու» Գեորգի Հարությունյան-«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Արտեմ Բանդիկյան-ԲԿՄԱ (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) Էդգար Գրիգորյան-«Արարատ Արմենիա» Էրիկ Փիլոյան-«Ուրարտու» Արգիշտի Պետրոսյան-ԲԿՄԱ Խուլիո Բուենո-«Արարատ Արմենիա» Դավիդ Դավիդյան-«Ռոտոր» (Ռուսաստան) Կիսապաշտպաններ՝ Արամ Խամոյան-«Նոա» Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Կառլեն Հովհաննիսյան-«Փյունիկ» Տիգրան Ավանեսյան-«Օրենբուրգ» (Ռուսաստան) Էդգար Սևիկյան-«Ակրոն» (Ռուսաստան) Գոռ Մանվելյան-«Նոա» Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան-«Արարատ Արմենիա» Հրանտ-Լեոն Ռանոս-«Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա) Արթուր Սերոբյան-«Արարատ-Արմենիա» Նարեկ Գրիգորյան-«Ֆարուլ» (Ռումինիա) Նարեկ Հովհաննիսյան-ԲԿՄԱ Արթուր Միրանյան-«Բնեյ Սախնին» (Իսրայել) Դավիթ Հակոբյան-«Պոդբրեժովա» (Սլովակիա) Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում է ընդգրկվել նաև Օգնյեն Չանչարևիչը։ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը չեն միանա ազգային ընտրանուն վնասվածքների պատճառով։ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։ Հունիսի 6-ին Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի Ղազախստանին, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովային։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով