Անգլիան հրապարակել է ԱԱ-2026-ի հայտացուցակը

Անգլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի գլխավորությամբ, հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը աշխարհի 2026 թվականի առաջնության համար։ ​Ինչպես և սպասվում էր, գերմանացի մասնագետը մրցաշարին չի հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին և «Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ ​«Երեք առյուծների» վերջնական հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․ ​Դարպասապահներ՝ Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։ ​Պաշտպաններ՝ Ռիս Ջեյմս («Չելսի»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Մարկ Գուեհի, Ջոն Սթոունս, Նիկո Օ’Ռեյլի (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), Ջարել Քուանսահ («Բայեր»), Դեն Բիրն («Նյուքասլ»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»)։ ​Կիսապաշտպաններ՝ Դեկլան Ռայս, Բուկայո Սակա, Նոնի Մադուեկե, Էբերեչի Էզե (բոլորը՝ «Արսենալ»), Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենտֆորդ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»)։ ​Հարձակվողներ՝ Հարի Քեյն («Բավարիա»), Իվան Թոնի («Ալ-Ահլի»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»)։ ​Մունդիալի խմբային փուլում Անգլիայի ընտրանին կմրցի Պանամայի, Գանայի և Խորվաթիայի հավաքականների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով