Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: Երկու խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 2 միավոր: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 1.5-ական միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը, Կիտի Նադանյանը, Անահիտ Մկրտչյանը և Անի Նահապետյանը ունեն 1-ական միավոր: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով