Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ տարավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր: Հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունի 2 միավոր: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով