Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը ԱԱ-ում հանդես կգա IV A դիվիզիոնում

Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում: Այս մասին հայտնում է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան: Միջազգային ֆեդերացիայի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Այս իսկ պատճառով IV դիվիզիոնում հայտնվել է ութ հավաքական, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B: Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի B դիվիզիոն։ Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Առաջնության անցկացվման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով