Ինտերը կրկին անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հատուկ հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերն ուղեկցվում են հայկական երաժշտությամբ: Միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կրկին կատարել է հայերենով: Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով