Karevor News

Karevor News

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։…

Ղազախստանում երկու տարեկան աղջիկը սարդ կուլ տալուց հետո կոմայի մեջ է ընկել

Ղազախստանում երկու տարեկան աղջիկը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում՝ կարակուրտ տեսակի սարդ կուլ տալուց հետո։ Ինչպես հայտնում է Lada.kz-ն, վեց տարեկան մի տղա աղջկան սարդը տվել է՝ այն դիտելու համար։ Սակայն փոքրիկը սարդը դրել է բերանն ու կուլ տվել։ Աղջկան…

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ 🔹 Երևանի 2750-ամյակի այգի 🔹 Հոկտեմբերի 19–30-ը 🔹 12:00–14:00 և 15:00–17:00 Այս օրերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ։ Քաղաքային կենսաբազմազանության գոտում կանցկացվեն մանկական վարպետության դասեր՝ կավագործություն, նկարչություն կավի վրա և օրիգամի։

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբի՝ «Նյուրնբերգ»-ի կազմում: Երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Նյուրնբերգ»-ն արտագնա խաղում մրցել է «Կոտբուս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Նյուրնբերգ»-ի միակ գոլը խաղի 79-րդ րոպեին խփել է…

Հայաստանը երեք ամիս է խնդրում Ռուսաստանից, որ ի՞նչ անի, ի՞նչ գնով

Հայաստանի երկաթուղու ապագայի վերաբերյալ որոշումը կրկին հետաձգվում է երեք ամսով, մինչ հարևանները կառուցում են տարածաշրջանի տրանսպորտային նոր ուղիները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբին երեք ամիս է տրվել՝ գնահատելու հայկական երկաթուղու ռուսական կառավարման արդյունավետությունը և առաջարկելու տարիներով կուտակված…

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Առաջնորդները վերահաստատեցին…

Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գրառումը․ Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել…

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռուս-վատիկանյան համագործակցության կարևորությունն ընդհանուր արժեքների տարածման և ամբողջ աշխարհում քրիստոնյաների ու քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 16-ին Պուտինն ու Հռոմի…

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե…

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Շվեդիայի կառավարությունը որոշել է Կիևին հատկացնել 522 միլիոն կրոն (52.71 միլիոն դոլար) 2026 թվականի քաղաքացիական աջակցության փաթեթի համար: Միջոցները կօգտագործվեն «Ուկրաինայի ամենաանհետաձգելի կարիքները բավարարելու համար»։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Շվեդիայի կառավարության գրասենյակը։ «Ակնկալվում է, որ օգնությունը…