Karevor News

Karevor News

Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգելու մասին։ «Մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգները հյուրընկալեց Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա բարձր արդյունավետ բանակցություններ։ Ապրիլի 16-ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ շարունակական առաջընթացն ապահովելու համար։…

Թուրքիային սպառնում են ռեկորդային շոգ և հեղեղումներ

Օդերևութաբանության փորձագետ, թուրք պրոֆեսոր Օրհան Շենը խոսել է Թուրքիայի բնակլիմայական պայմանների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ Թուրքիան վերջին 66 տարվա ընթացքում ապրում է ամենախոնավ շրջանը, որտեղ մեկ ամսվա տեղումները լինում են մեկ ժամում։ Ըստ Թուրքիայի…

Ուխտավորների հոգևոր ուրախությունը կրկնապատկվել էր

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին: Տոնական օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկի՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրվա հետ, ինչի առթիվ Երևանի Մեսրոպ…

Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում մենք չենք շտապում․ Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններին։ «Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում մենք չենք շտապում։ Առջևում մի ամբողջ մրցաշրջան ունենք՝ այդ թեմայով խոսելու համար։ Դուք կարծում եք, թե…

Ինչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսին

Դատարկ ստամոքսին որոշ մթերքների օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել աղեստամոքսային տրակտի համար: Մարդու ինքնազգացողությունը, առաջին հերթին, կախված է այն ամենից, թե ինչ է նա ուտում: Օրգանիզմի համար ամենակարևոր ճաշը համարվում է նախաճաշը, ուստի պետք է խնամքով ընտրել այն մթերքները,…

ՔՊ-ի «թանկարժեք» ձայների գինը. Բացել են պետական գանձարանի դռները

Ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունն առատաձեռն է դարձել գյուղացիների նկատմամբ։ Պատրաստվում են ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ սուբսիդավորել նաև մթերվող կաթի գինը։ «Մթերվող կաթի գինը կառավարությունը կսուբսիդավորի։ Մենք շուտով կաթի գնի անուղղակի սուբսիդավորման ծրագիր ենք իրականացնելու, որի շահառուները կլինեն անասնապահությամբ…

ՄՈՒՖԹԱ ԲՐԵԼՈԿ. Տիգրան Պասկևիչյան

Հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՄՈՒՖԹԱ ԲՐԵԼՈԿ Սփյուռքահայ մի բարեկամ ունեի, ծանոթացել էինք գործի բերումով։ Հաճախ էր գալիս Հայաստան։ Ամեն անգամ զանգում էր. «Պարոն Դիքրան, քեզի ե՞րբ կըրնամ տեսնել, նվեր մը ունիմ հանձնելիք»։ Պայմանավորվում,…

Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ում 4-րդն է

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ին «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ-NATO) ամենահզոր բանակների վերաբերյալ զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դրանում կազմված վարկանիշային աղյուսակում հաշվի է առնվել ավելի քան 60 չափանիշ՝ ներառյալ զինուժի թվաքանակը, տեխնիկական կարողությունները, ռազմաօդային և ռազմածովային ներուժը,…

Հնդկաստանի վարչապետը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաստատել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել էր Հնդկաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին գրում է IRNA-ն։ Աբբաս Արաղչին ընդգծել է Թեհրանի և Նյու Դելիի միջև հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը՝ նշելով երկու…

Թրամփը հայտնել է, որ կարող է վերացնել չինական ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները՝ իրանական նավթ գնելու հետ կապված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարող է վերացնել չինական ընկերությունների վրա իրանական նավթ գնելու արգելքը։ «Ես որոշում կկայացնեմ առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Մենք իրականում քննարկել ենք դա»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ։