Karevor News

Karevor News

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին կոչ է արել Պարսից ծոցի պետություններին համատեղ պատասխանատվություն կրել իրենց անվտանգության համար՝ սկսելով նոր տարածաշրջանային երկխոսություն, որը կներառի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց անդամ պետությունները, ինչպես նաև Իրաքը և Իրանը։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը…

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթներ դեպի Էյնդհովեն, Նիդեռլանդներ: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ նշելով, որ Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ քվեարկել էր 1,2 միլիոն ընտրող: Այսպիսով, ընտրատեղամասերի բացվելուց հետո երեք ժամվա ընթացքում իր ձայնը տվել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 16,7%-ը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։ Նշվում է, որ…

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան…

Եմենից արձակված հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահանքերից մեկին

Եմենից արձակված հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Գավար նավթահանքին, որը աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկն է։ Հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռները։ Հարվածի հետևանքով պատճառված վնասների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշված…

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նորին Մեծության այցը և հույս հայտնել, որ նա Հայաստանից կստանա ջերմ տպավորություններ։ ՀՀ վարչապետը հավելել է, որ այս…

Չինական ընկերությունները չեն համագործակցի Մբապեի հետ՝ Մաո Ցզեդունի մասին խոսքերի պատճառով

Չինական երեք ընկերություն դադարեցրել է համագործակցությունը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ՝ Չինաստանի հիմնադիր առաջնորդ Մաո Ցզեդունի մասին նրա արտահայտության պատճառով։ Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խոսել էր այն մեմերի մասին, որոնցում իրեն պատկերում են որպես բռնապետ։ «Ամենից…

Կարագանովի ցինիզմը և ռուսական կայսերական մտածողության սնանկությունը

«Հայաստանը դժբախտ երկիր է, որտեղից հեռացել են բոլոր քիչ թե շատ խելացի մարդիկ»։ Այս վիրավորական հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ազդեցիկ գաղափարախոսներից Սերգեյ Կարագանովն է՝ Մոսկվայի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի գիտական ղեկավարը։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի…

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Եվրամիությունն ու Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը «Արկտիկայից մինչև Սև ծով»՝ ամրապնդելով գործընկերությունն անվտանգության ոլորտում։ Այս մասին հաղորդել է Rapporteur լրատվական հարթակը՝ վկայակոչելով համատեղ հայտարարության նախագիծը, որը նախապատրաստվել է Մոնրեալում կայանալիք կողմերի գագաթնաժողովի համար։ «Կանադան և ԵՄ-ն ռազմավարական գործընկերներ…