Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները՝ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսություն չի ընթանում։ Բացի այդ, նա հավելել է, որ առաջիկա օրերին նախատեսված չէ ընդունել ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին կամ իրանական պատվիրակություն ուղարկել այնտեղ։ Բաղային տեղեկացրել է, որ իրանցի բոլոր բանակցողները ներկայումս գտնվում են երկրում։ Միակ բացառությունը արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին է, ով ուխտագնացությամբ գտնվում է Իրաքում և բանակցությունների համար հասանելի չի լինի առնվազն մինչև շաբաթվա վերջ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ բանակցություններ են ընթանում միայն Օմանի հետ։ «Քննարկումներն այժմ կենտրոնացած են նավերի երկկողմ երթևեկության համար նախատեսված հնարավոր նավագնացային միջանցքի վրա։ Այդ նախաձեռնությունը կապ չունի նեղուցն ամբողջությամբ ապաշրջափակելու շուրջ բանակցությունների հետ։ Դա առանձին խնդիր է։ Իրավիճակը չի փոխվի, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի ագրեսիան», – ասել է Բաղային։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9859

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով