Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Հավանայի նկատմամբ նպատակ ունեն վնաս հասցնելու Կուբայի տնտեսությանը և խանգարելու Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Կուբայի ընկերությունների դեմ՝ միտումնավոր ձգտելով վնաս հասցնել մեր տնտեսությանը և խանգարել Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը, որն առանց այն էլ գտնվում է ծանր վիճակում շրջափակման պատճառով», – գրել է նա իր Telegram ալիքում։ Նախարարը նշել է, որ այս պատժամիջոցները, մասնավորապես, «խոչընդոտում են պարենով, դեղորայքով և բժշկական սարքավորումներով բեռնարկղերի տեղափոխմանը, որոնց զգալի մասը գնում են կուբայական մասնավոր փոքր և միջին բիզնեսի ձեռնակությունները»։



