Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման պահանջը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11698

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով