Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սև ծովում թուրքական առևտրային նավի և հաջորդ օրը այն քարշակելու համար ուղարկված մեկ այլ նավի վրա հարձակման հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ Սև ծովում թուրքական ընկերության կողմից շահագործվող Lider Bordo Mavi նավի վրա հարձակումից և հաջորդ օրը այն քարշակելու համար ուղարկված L Kocatepe նավի վրա նույնպես թիրախավորումից հետո, Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին ներկայացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Համապատասխան նախազգուշացումներ են տրվել նաև Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։


