Ճապոնիայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու և տարածքային հարցը լուծելու նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։ «Տարածքային խնդիրը լուծելու, հաշտության պայմանագիր կնքելու ուղղությամբ քաղաքական ուղեգծում փոփոխություններ չկան. կշարունակենք աշխատել նույն ուղղությամբ», – նրա խոսքը մեջբերել է NHK հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ նա հերքել է այն հայտարարությունները, թե Տոկիոն է պատասխանատվություն կրում Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման համար՝ նման զարգացման պատճառ նշելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։



