ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունն ի հայտ է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո։ Պեսկովի խոսքով՝ Պուտինը նախկինում նշել էր, որ Կիևը «բացել է պանդորայի արկղը»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Կիևը գիտի, թե ինչ զիջումների պետք է գնա հակամարտության կարգավորման հասնելու համար։ Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զիջումների մասին է խոսքը։



