Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մախաչկալայի նավահանգստի վրա

Սեպտեմբերի 10-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի վրա։ Դաղստանի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինի խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել ծովային նավահանգստում և Գամզատ Ցադասայի անվան Ավարական երաժշտական-դրամատիկական թատրոնում։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհները արագ մարվել են, զոհեր և տուժածներ չկան։ Շչուկինը բնակիչներին կոչ է արել չհրապարակել հարձակման հետևանքները պատկերող լուսանկարներ և տեսանյութեր։ Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգիստը Կասպից ծովում Ռուսաստանի միակ չսառչող նավահանգիստն է։ Այն ունի նաև նավթային նավահանգիստ՝ տանկերների համար նախատեսված հինգ մասնագիտացված նավամատույցներով։ Դաղստանը նախկինում ևս ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների։ Վերջին նման դեպքերից մեկը գրանցվել էր օգոստոսի 24-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12889

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով