Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է. Radar Armenia -ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,-ասացին կոմիտեից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12889

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով