Ուկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների կողմից սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Սոչիի ծովափնյա հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ «Ծովային դրոնների հարձակման հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում տուժածների թիվը հասել է 8-ի։ Հինգ մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, ևս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հարձակման հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և Սոչիի Պրիմորսկայա առափնյա հատվածին հարակից տարածքը։ Ընդհանուր առամամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 448 դրոն։



