Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ստանձնել Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի վարույթը և նախնական դատալսումներ է նշանակել սեպտեմբերի 18-ին։ Այս մասին տեղեկանում է DataLex համակարգից։ Դատալսումները կմեկնարկեն ժամը 15։00-ին։



