Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ 6,1 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և հակաօդային պաշտպանության ու հակահրթիռային պաշտպանության միջոցների ձեռքբերման համար։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։ «Այս հաստատմամբ Ուկրաինան այժմ կարող է ձեռք բերել նաև Patriot համակարգեր, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի ոչ խտրական հարձակումներից իր օդային տարածքն ավելի լավ պաշտպանելու համար։ Մեր անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ ամրապնդելով Եվրոպայի սեփական պաշտպանունակությունը», – հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։ Այս գումարով հնարավոր կլինի պաշտպանական արտադրանք ձեռք բերել ինչպես ԵՄ-ից, այնպես էլ ուկրաինական ընկերություններից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կիևի կողմից Patriot համակարգերի համար PAC-3 կալանիչ հրթիռների ձեռքբերմանը։ Նախքան միջոցների փոխանցումը ԵՀ-ն կստուգի պայմանագրերի համապատասխանությունն Ուկրաինայի համար վարկերի պայմաններին և ԵՄ անդամ երկրների հետ համաձայնություններին: Այս հատկացումը տրամադրվում է Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12984

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով