Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Մոխայի օդանավակայանին, իսկ հութիները Կարմիր ծովում կղզի են գրավել

Սաուդյան Արաբիան երկու ավիահարված է հասցրել Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքի օդանավակայանին, որն այժմ գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al-Masirah հեռուստաալիքը։ «Սաուդյան թշնամին երկու հարված է հասցրել Մոխայի օդանավակայանին», – հայտնել է հեռուստաալիքը։ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, Մոխա նավահանգստային քաղաքի նկատմամբ վերահսկողություն են հաստատել սեպտեմբերի 10-ին՝ օրեր առաջ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի դեմ լայնածավալ հարձակում սկսելուց հետո։ Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ հութիները գրավել են Կարմիր ծովի Փերիմ (Մայյուն) կղզին, որը գտնվում է Ասիան Եվրոպային կապող ռազմավարական կարևորություն ունեցող ջրային ուղու մեջտեղում։ Եմենի կառավարության երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ կառավարական զորքերը դուրս են եկել կղզուց։ AFP գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին և ականատեսներին, նույնպես հաղորդում է, որ Փերիմ կղզին անցել է հութիների վերահսկողության տակ։ Մինչ այդ հութիները մտել են Դուբաբ նավահանգստային քաղաք, որը գտնվում է կղզու անմիջապես դիմաց։ Դուբաբի և Փերիմի գրավումը կարևոր է համարվում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրներ, նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի կոչը՝ հարվածներ հասցնել հութիներին։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն մտադիր չէ ուղիղ ռազմական գործողություն ձեռնարկել հութիների դեմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13007

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով