Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անպայման հնարավորություն կունենան քննարկել BRICS գագաթնաժողովը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահները անպայման հնարավորություն կունենան բանակցել BRICS-ի շրջանակներում, և ես վստահ եմ, որ առաջնորդները կօգտվեն դրանից», – Պեսկովի խոսքերն է մեջբերել «Վեստի»-ն։



