Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն ոռոգման ջրով։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Ջրային կոմիտեին պատկանող, Երևանամերձ հատվածում գտնվող արհեստական ջրամբարից խողովակաշարով ոռոգման ջուր է տեղափոխվում Նուբարաշեն վարչական շրջան։ Դեռևս նախորդ տարի անցկացվել էր 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, այս տարի ծավալն ավելացվել է ևս 1,5 կմ-ով։ Ձեռք է բերվել նաև պոլիէթիլենային խողովակները եռակցող նորագույն սերնդի սարքավորում, ինչն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքների ընթացքը։ Վերջին 4 տարում Երևանում անցկացվել է շուրջ 150 կմ երկարությամբ ոռոգման համակարգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14115

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով